«Lalvar Stone Group» ընկերությունը հանդիսանում է քարամշակման ոլորտի, մասնավորապես Լալվարի գրանիտի մշակման առաջատար արտադրամասերից մեկը, որը հայտնի է շուրջ 15 տարվա պատմությամբ և բազմաթիվ հաջողված պրոյեկտներով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընկերությունը նախագծում և պատրաստում է սպառողի նախասիրություններին համապատասխան ցանկացած արտադրանք՝ գոհացնելով նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Գործունեության բազմամյա տարիների ընթացքում իր շուրջը հավաքելով որակավորված և փորձառու վարպետներ՝ յուրաքանչյուր պատվեր իրականացնում է պատվիրատուի հետ նախապես համաձայնեցված ժամկետների շրջանակներում:
Լինելով հանքի սեփականատեր՝ սպառողին առաջարկում ենք լավագույն գները շուկայում։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք իրականացնել պատվերի անվնաս տեղափոխում ու տեղադրում:
Մենք աշխատում ենք միմիայն նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով։